ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
ՕՆԼԱՅՆ ԵՆ 1 ՀՅՈՒՐԵՐ 1 ԳՐԱՆՑՎԱԾ 0 |
|
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 07
Բարսելոնայի պատվիրակությունն այսօր` Երևանի ժամանակով 13:30 - ին, գնացքով ժամանել է Սարագոսա, որտեղ թիմին դիմավորել են շուրջ 500 երկրպագուներ: Բարսելոնան արդեն գտնվում է Սարագոսայում, որտեղ այսօր` Երևանի ժամանակով 22:00 - ից սկսած, մրցելու է տեղի համանուն թիմի դեմ: Այսօր առավոտյան կապտանռնագույնները Սանտս կայարանից գնացքով ուղևորվել են Սարագոսա Դելիցիաս կայարան, որտեղ թիմին դիմավորել են շուրջ 500 ֆուտբոլասերներ: Դրանից անմիջապես հետո պատվիրակությունն ուղևորվել է հյուրանոց, որտեղ կսպասի հանդիպման մեկնարկին: Բացի խաղացողներից և տեխնիկական անձնակազմից, պատվիրակության մեջ էին նաև Բարսելոնայի ղեկավար անձնակազմի անդամներ Տոնի Ֆրեյխան ու Պիլար Ժինովարտը: Պատվիրակությունը գլխավորում էր ակումբի սոցիալական փոխնախագահ Խորդի Կարդոները:
Категория:
ԲԱՐՍԵԼՈՆԱ
|
Просмотров:
318
|
Добавил:
Arm
|
Дата:
2012-04-07
|
|
Վերջին տարիներին շատ են բանավեճերն այն հարցի շուրջ, թե որ առաջնությունն է ուժեղագույնը: Ոմանք համոզված են, որ անգլիական Պրեմիեր լիգան է ուժեղագույնը, ոմանք էլ համոզված են, որ ուժեղագույնը Լա Լիգան է: Եկեք հայացք գցենք ընթացիկ մրցաշրջանի վրա: Ի՞նչ ենք տեսնում: Տեսնում ենք, որ Բարսելոնան ու Մադրիդի Ռեալն անցել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ ու համարվում են մրցաշարի 2 գերֆավորիտները: Կիսաեզրափակչի մյուս մասնակիցներն են գերմանական Բավարիան և անգլիական Չելսին: Սակայն սրանով չեն վերջանում իսպանական ակումբների հաջող ելույթները միջազգային մրցասպարեզում: Մադրիդի Ատլետիկոն, Ատլետիկ Բիլբաո և Վալենսիան երեկ նվաճեցին Լիգա Եվրոպայի կիսաեզրափակչի ուղեգրեր: Կիսաեզրափակչի մյուս մասնակցին էլ պորտուգալական Սպորտինգն է:
|
ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելլոտին հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն փարիզյան ակումբը հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Կակայի ծառայությունով: Անչելլոտի խոսքերը մեջբերել է Le Parisien-ը.
«Չեմ կարծում, թե տեղափոխությունը տեղի կունենա այս առանը: «Ռեալը» Կակային բաց չի թողնի: Ես ցանկանում եմ, որ Կական տեղափոխվի «ՊՍԺ», բայց ամեն ինչ կախված է իսպանական ակումբից: Եթե «Ռեալը» նրան բաց թողնի, ապա մեր դռները բաց կլինեն»:
Категория:
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
|
Просмотров:
310
|
Добавил:
Arm
|
Дата:
2012-04-07
|
| |
|
|
|