Գելզենկիրխենի «Շալկեի» հարձակվող Ռաուլը հայտարարել է` ինչու է ցանկանում մրցաշրջանի ավարտին լքել գերմանական ակումբը:
«Մեծ դժվարությամբ եմ այս որոշումը կայացրել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, նախագահին և մարզչին: Այս տարբերակը լավագույնն է ինձ համար: Կարիերաս կշարունակեմ Եվրոպայի սահմաններից դուրս: Գործակալիս հետ կքննարկեմ բոլոր տարբերակներն ու կհայտարարեմ` ուր եմ գնում:
Ես կարող եմ խաղալ բարձրակարգ առաջնությունում, բայց ապագան գուշակելու ունակություն չունեմ: Որոշմանս հիմնական պատճառն ընտանիքս է: Բունդեսլիգայում խաղալով` դուք չեք կարող երկար ժամանակ տրամադրել հարազատներին»,- 5 երեխաների հոր խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
«Այստեղ ես 2 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել, և «Շալկեն» հավերժ կմնա իմ սրտում: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին. նրանք անկրկնելի են և
...
Կարդալ Ավելին