«Արքայական ակումբի» ֆուտբոլիստները պարտություն կրեցին 2:1 հաշվով, և «Ռալը» պետք իր խաղը ցուցաբերի սեփական հարկի տակ, որը տեղի է ունենալու ամսի 25-ին «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում: «Ռեալի» կազմում գոլի հեղինակ դարձավ Մեսուտ Օզիլը, որը հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Հանդիպումը ընդացավ շատ լարված պայքարում , որտեղ երկու թիմերն էլ պայքարում էին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն խաղավարտին «Ռեալը» բաց թողեց գնդակ, որը խփեց Մարիո Գոմեսը: «Մադրիդի Ռեալի» կազմում դեղին քարտի արժանացան Խաբի Ալոնսոն, Անխել Դի Մարիան և Սերխիո Ռամոսը: «Ռեալը» հաջորդ խաղը կանցկացնի «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնայի» հետ մրցավեճում ամսի 21-ին:
|