Ֆալկաոն հզոր ֆուտբոլիստ է, ինչպես որ Դիեգոն կամ Ադրիանը, որոնց երբեք չես կարող մոռանալ»:
«Դեռ շատ խաղեր կան մինչև Լա լիգայի ավարտը: Ոչինչ որոշված չէ»:
Իկեր Կասիլյասը՝ «Ռեալի» ավագն ու դարպասապահը անհամբեր սպասում է մադրիդյան դերբիին. «Շատ գեղեցիկ հանդիպում է լինելու: «Ատլետիկոն» տարեցտարի ավելի շատ է ուզում հաղթել մեզ: Չգիտեմ՝ ինչպես կընթանա հանդիպումը, բայց մենք պարտավոր ենք հաղթել չեմպիոնության համար պայքարելու համար»:
Bwin-ին տված հարցազրույցում Կասիլյասը գովել է Սիմեոնեի կատարած աշխատանքը. «Նա լավ թիմ է ստեղծել, որը գիտի՝ ինչպես խաղալ: Մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում»: «Ռեալի» դարապսապահը գովեց նաև Ֆալկաոյին. «Նա հզոր ֆուտբոլիստ է, ինչպես որ Դիեգոն կամ Ադրիանը, որոնց երբեք չես կարող մոռանալ»:
Չնայած մադրիդյան դերբին միշտ անչափ դժվար է ընթանում «Ռեալի» համար, Կասիլյասը հավաստիացնում է, որ իր թիմը հաղթելու է այդ խաղում. «Իհարկե հաղթելու ենք, վստահեցնում եմ ձեզ»:
Կասիլյասի կարծիքով Լա լիգայում դեռ ոչինչ որոշված չէ. «Դեռ շատ մի քանի խաղ կա մինչև առաջնության ավարտը, և չեմպիոնության համար պայքարող երկու թիմերին՝ «Ռեալին» ու «Բարսելոնային» դժվար խաղեր են սպասվում Լա լիգայի վերջնամասում: Դեռ ճանապարհ ունենք անցնելու»:
Կասիլյասն անհատական առումով արդեն նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները, բայց դա չի նվազեցնում նոր նվաճումների հասնելու նրա ձգտումը. «Ամեն տարի ուզում ես նոր ուրախություն պարգևել քեզ ու քո թիմին: Եթե ձգտում ես նվաճել մի տիտղոս, հետո ուզում ես հասնել նաև մյուսին, ու այդպես շարունակ»,- խոստովանել է «Ռեալի» դարպասապահը:
Այն հարցին, թե որ մարզիչն է հատկապես խթանել նրա ֆուտբալային աճը, Կասիլյասը պատասխանել է. «Եթե նշեմ միայն մեկի անունը, անարդարացի կլինի մյուսների նկատմամբ, քանի որ բոլոր մարզիչներից էլ շատ բան եմ սովորել»:
«Ռեալում» լավ են գիտակցում, որ սեփական դարպասը անառիկ պահելը հաղթելու գլխավոր նախադրյալն է: Կասիլյասը համաձայն է այս մտքի հետ. «Եթե դարպասը պաշտպանի ոչ միայն դարպասապահը, այլև ամբողջ թիմը, ապա ավելի քիչ հնարավորություններ կտանք մրցակցին ու հաղթելու հավանականությունը կմեծանա: Սեփական դարպասը անառիկ պահելը միշտ էլ մեր գլխավոր նպատակներից է եղել»
realmadrid.am
|