Ժոզե Մոուրինյոյի գլխավորած մարզմանը մասնակցում էին 20 ֆուտբոլիստ:
«Ռեալը» ավարտին հասցրեց ՉԼ-ի քառորդ եզրափակչի «Ապոելի» դեմ պատասխան խաղին նախապատրաստող վերջին մարզումը: «Արքակայական» թիմը ձգտում է ամրապնդել գրանցած հաջողությունն ու հայտնվել մյուս փուլում: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած մարզմանը մասնակցում էին 20 ֆուտբոլիստ՝ 19-ը առաջին թիմից ու կանտերանո Թոմաս Մեխիասը:
«Ռեալը» ամբողջ թիմով ձգտում է հայտնվել ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլում՝ շարունակելով տքնաջան աշխատել «Ապոելի» դեմ հաղթանակը ամրապնդելու համար:
Մարզմանը մասնակից ֆուտբոլիստները բաժանվեցին երեք խմբի: Առաջինում աշխատում էին Օզիլը, Ալբիոլը, Ռոնալդուն և Բենզեման՝ Ռուի Ֆարիայի գլխավորությամբ: Այս չորս ֆուտբոլիստները, որոնք «Օսասունայի» դեմ խաղում մեկնարկային կազմում էին, վազքի և այլ բազմաթիվ վարժություններ էին կատարում: Երկրորդ խմբում էին դարպասապահներ Կասիլյասը, Ադանն ու Թոմաս Մեխիասը: Թիմի երեք դարպասապահները մարզվում էին Սիլվինյո Լոուրոյի գլխավորությամբ:
Մնացած ֆուտբոլիստները կազմում էին մարզման երրորդ խումբը: Նրանք էին՝ Կալյեխոնը, Կոենտրաոն, Շահինը, Ալթինթոփը, Վարանը, Դի Մարիան, Գրաներոն, Պեպեն, Կական, Ռամոսը, Ալոնսոն, Իգուաինն ու Մարսելոն, որոնք նախավարժանքից հետո սկսեցին կատարել վարժությունների սովորական շարքը: Այս ամենին ուշադիր հետևում էր Ժոզե Մոուրինյոն: