Այս մրցաշրջանում Ռոնալդուն, Բենզեման և Իգուաինը միասին դարձել են 101 գոլի հեղինակ:
Մրցաշրջանը «Ռեալի» համար իրոք որ տպավորիչ է: Լա լիգայում թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայում` դուրս է եկել կիսաեզրափակիչ: Բոլոր մրցաշարերում միասին թիմը դարձել է 150 գոլի հեղինակ:
Կրիշտիանու Ռոնալդուն թիմի լավագույն ռմբարկուն է: Այս մրցաշրջանում նա արդեն խփել է 49 գոլ, իսկ նախորդ մրցաշրջանում նա դարձել էր 53 գոլի հեղինակ: Կարիմ Բենզեման այս մրցաշրջանում խփել է 28 գնդակ, իսկ Իգուաինը` 24: Այսպիսով, բոլոր մրցաշարերում միասին, Ռոնալդուն, Բենզեման և Իգուաինը խփել են 101 գնդակ և գերազանցել թիմի 1959/60 թվականների ցուցանիշը: Այդ մրցաշրջանում դի Ստեֆանոն, Պուշկաշը և Պեպիլյոն խփել էին 95 գնդակ, և օգնել էին թիմին հաղթել հինգերորդ ՉԼ-ի գավաթը:
ՌՈՆԱԼԴՈՒԻ, ԻԳՈՒԱՅԻՆԻ ԵՎ ԲԵՆԶԵՄԱՅԻ ԳՈԼԵՐԸ ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Ֆուտբոլիստ Լա լիգա Չեմպիոնների լիգա Արքայական գավաթ Սուպերգավաթ
Ընդհանուր
Ռոնալդու 37 8 3 1 49
Բենզեմա 17 7 3 1 28
Իգուաին 20 3 1 0 24
Ընդհանուր 74 18 7 2 101