Վստահեցնում եմ, որ «Բավարիան» հաղթելու է «Ռեալին»,-նշել է Մարադոնան "Twitter"-ի իր էջում:
Դիեգո Արմանդո Մարադոնան իր կարծիքն է հայտնել ՉԼ-ի ապագա կիսաեզրափակիչներից մեկի վերաբերյալ: "Twitter"-ի իր էջում նա նշել է, որ եթե «Ռեալը» գրեթե ապահովել է կիսաեզրափակչի իր ուղեգիրը, ապա միևնույն է, «Բավարիան» նրանց դուրս է մղելու հետագա պայքարից:
«Վստահեցնում եմ, որ «Բավարիան» հաղթելու է «Ռեալին»,-գրել է Մարադոնան «Բարսելոնա»-«Միլան» և «Բավարիա»-«Մարսել» խաղերի ավարտից հետո՝ ավելացնելով. «Իսպանական եզրափակիչ չի լինելու»:
|