Կարլես Պույոլը, ով Միլանի դեմ առաջիկա խաղը որակել է "անհավանական", ընդգծել է, որ Բարսելոնան ֆուտբոլ խաղալու միայն 1 ձև գիտի` գրոհել:
Բարսելոնայի հանդերձարանի ամենակարևոր անձացից մեկը` թիմի ավագ Կարլես Պույոլը, այսօր մսնակցել է նախախաղյա մամլո ասուլիսի: "Մենք այս խաղին կմոտենանք սովորականի նման` դուրս կգանք հաղթելու և կփորձենք մեր խաղը խաղալ: Գիտենք, որ մրցելու ենք ֆանտաստիկ թիմի դեմ, բայց ես վստահ եմ, որ նրանք դուրս են գալու խաղադաշտ, որպեսզի պաշտպանվեն և հակագրոհներով փորձեն օգուտ քաղել: Մենք պետք է լիակատար խաղ ցուցադրենք պաշտպանությունում և հարձակման գծում", - նշել է պաշտպանը:
Ինչ վերաբերում է վաղվա խաղի կարևորությանը, Բարսայի 5 համարն ասել է. "Անհավանական խաղ է սպասվում: Սա ամենակարևոր խաղն է, քանզի պետք է անպայման հաղթենք: Սխալվելու ոչ մի հնարավորություն չունենք, սա եզրափակիչ է": "Ոչ ոքի արդյունքը, բացի 0 - 0 - ից, մեզ դուրս կթողնի պայքարից: Վստահ եմ, որ Կամպ Նոու լեփ - լեցուն է լինելու, քանի որ երկրպագուները միշտ մեր կողքին են եղել և այս անգամ էլ մեզ հուսախաբ չեն անի", - ավելացրել է Պույոլը: Առավելագույն կենտրոնացվածություն պաշտպանությունում
Ամենայն հավանականությամբ, վաղը Կարլեսը կլինի մեկնարկային կազմում: Նա պատրաստ է խաղալ այնտեղ, որտեղ կցանկանա Գվարդիոլան. "Այնտեղ, որտեղ Պեպը կարծում է, որ ես պետք է խաղամ, կգնամ մեծ հաճույքով: Ինձ համար ձախից խաղալն արտակարգ չէ, բայց ես հարմար եմ նրանց գրոհներին դիմակայելու համար": Բացի այդ, Բարսայի ավագն անդրադարձել է նաև վաղվա հանդիպման որոշ առանցքային դրվագներին. "Միշտ էլ կարևոր է գոլ բաց չթողնելը, մանավանդ սեփական դաշտում: Մենք պետք է շատ լուրջ գործենք պաշտպանությունում: Գնդակը պետք է հնարավորինս արագ հասցնենք հարձակման գիծ, չնայած գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինի":
Միայն 1 խաղաոճ
Վերջում Կարլես Պույոլը շատ պարզ ու հստակ հասկացրել է բոլորին, թե ինչպես է թիմը խաղալու վաղը. "Մենք խաղալու միայն 1 ձև գիտենք` գրոհել: Հենց այդպես էլ մենք կանենք: Պետք է պատրաստ լինենք ամեն ինչին, պետք է մեր խաղը խաղանք":
|