«Ալիանց Արենայում» «Ռեալի›› հանդերձարանից 6 զույգ խաղակոշիկ է գողացվել: Այս զվարճալի դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի ժամանակ:
Գողացված խաղակոշիկներից 3 զույգը պատկանել է Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ մնացածը երեքը Բենզեմայի և Օզիլի խաղակոշիկներն են եղել: Բացի խաղակոշիկներից, անհետացել են նաև մարզաշապիկներ: Չնայած այն հանգամանքին, որ հանդերձարանները հսկվում են տեսախցիկներով, գողերին գտնել չի հաջողվել: «Բավարիան» ոչ մի մեկնաբանություն չի արել կատարվածի վերաբերյալ:
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին ներկայացնելու է իր բողոքը այս խայտառակ դեպքի կապակցությամբ: Հիշեցնենք, որ «Ալիանց Արենան» համարվում է լավագույն մարզադաշտերից մեկը ամբողջ Եվրոպայում:
|