
Ժոզե Մոուրինյոն «Ապոելի» դեմ խաղին մասնակցելու համար հայտավորել է 20 ֆուտբոլիստների, որոնց թվում է նաև «Կաստիլիայի» դարպասապահ Թոմաս Մեխիասը: Պեպեն և Կալյեխոնը, ովքեր բաց էին թողել «Օսասունայի» հետ խաղը, վերադարձել են շարք: Լասը, Խեդիրան և Կարվալյուն բացակայում են վնասվածքների պատճառով: Դարպասապահներ. Կասիլյաս, Ադան, Թոմաս Մեխիաս Պաշտպաններ. Պեպե, Ռամոս, Մարսելո, Վարան, Ալբիոլ, Կոենտրաո Կիսապաշտպաններ. Ալթինթոփ, Շահին, Ալոնսո, Գրաներո, Օզիլ, Կալյեխոն, Կակա, Դի Մարիա Հարձակվողներ. Ռոնալդու, Բենզեմա, Իգուաին
|