«Արքայական» ակումբը շուտով կարող է լուրջ խնդիրներ ունենալ սեփական երկրպագուների հետ. «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժարվել ակումբի տարբերանշանի վերևի խաչից: АР-ի հաղորդմամբ` մադրիդցիները պատրաստ են գնալ այդ քայլին, որպեսզի գրավեն մուսուլման երկրպագուների ուշադրությունը:
Խաչը զարդարում է «Ռեալի» տարբերանշանը 1920 թվականից, երբ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ը ակումբն առավ իր բարձրագույն հովանավորության տակ: Հենց այդ ժամանակ էլ «Ռեալի» տարբերանշանի վրա ավելացել է թագը և ակումբը դարձել է «արքայական»:
Խաչի շուրջ վեճերն առաջացել են այս տարվա մարտին, այն բանից հետո, երբ ԱՄԷ-ում սկսվեց Real Madrid Island Resort մարզահամալիրի շինարարությունը: «Ռեալի» ղեկավարության և ԱՄԷ-ի նախագահ Սաուդ բին Սաքոր Ալ-Քասիմի ստորագրած պայմանագրի համաձայն, «արքայական» ակումբը պարտավորվել է տարբերանշանի վրայից հանել խաչը:
Այս փաստը չի կարող ուրախացնել «Ռեալի» հատկապես իսպանացի բազմամիլիոնանոց երկրպագուների բանակին, ովքեր չեն կարող հասկանալ` ինչպես կարելի է հովանավորների պահանջով աղավաղել ազգային թագն ու թքած ունենալ ակումբի սովորույթների վրա:
sportarmenia.com
|