«Բավարիայի» հետ հակամարտությունում «Ռեալի» հաղթելու հնարավորությունը ավելի բարձր է գնահատում` 60%:
«Բարսելոնային» զգուշացնում է, որ «Չելսին» կարող է խնդիրներ ստեղծել նրանց համար:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Ռեալին» ու «Բարսելոնային» ֆավորիտ է համարում ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլում: Նրա կարծիքով «Ռեալ»-«Բավարիա» հակամարտությունում «արքայական» թիմի հաղթելու հավանականությունն ավելի մեծ է, սակայն գերմանական ակումբը այնպիսի ֆուտբոլիստներ ունի, որոնք կարող են շատ դժվարություններ առաջ քաշել մրցակցի համար: «Խաղադաշոտւմ «Ռեալը» առավելություն կունենա իր համախմբվածության ու ֆիզիկական ուժի շնորհիվ: Իմ կարծիքով եզրափակիչ դուրս գալու հավանականությունը 60-40 է օգուտ «Ռեալի»: ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» պայքարող թիմերից ամենակայուն ու ամենատպավորիչ խաղ ցուցադրող թիմն է»,-նշել է Վենգերը:
«Բարսելոնա»-«Չելսի» հակամարտության մասին «Արսենալի» մարզիչը նշել է, որ կատալոնցիների հաղթելու հավանականությունը նույնպես 60-ը 40-ի հարաբերությամբ է, անգամ` 65-35%: «Ընդհանրապես «Չելսին» սիրում է հաղթել այն խաղերում, որտեղ ֆավորիտ չի համարվում` մրցակցի վրա հոգեբանական ու ֆիզիկական ճնշում գործադրելով: Դրոգբայի, Լեմպարդի ու Տերրիի պես ֆուտբոլիստները ՉԼ-ում խաղալու մեծ փորձ ունեն: «Բարսելոնային» ամենևին էլ հեշտ պայքար չի սպասվում»: Վենգերը կարծում է, որ «Չելսին» կարող է օգտվել կատալոնցիների թույլ տեղից` պաշտպանությունից: Լոնդոնյան թիմը ընդունակ է հաջողության հասնել իր ուղիղ խաղի, ազատ հարվածների ու անկյունայինների միջոցով:
Այնուամենայնիվ, Վենգերը կարծում է, որ թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» կկարողանան հաղթահարել իրենց մրցակիցների արգելքները ու հայտնվել ՉԼ-ի եզրափակիչ փուլում:
|