Երկուշաբթի, 2025-07-21, 7:17 PM
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԶՎԱՐՃԱՆՔ
UEFA FIFAՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
 
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ

ԲԱԺՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ [27]
ԲԱՐՍԵԼՈՆԱ [11]
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱԻԹԵԴ [0]
ԱՐՍԵՆԱԼ [2]
ՉԵԼՍԻ [1]
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ [0]
ՄԻԼԱՆ [1]
ԻՆՏԵՐ [0]
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ [0]
ԲԱՎԱՐԻԱ [1]
ԻՍՊԱՆԻԱ [0]
ՖՐԱՆՍԻԱ [0]
ԳԵՐՄԱՆԻԱ [0]
ՀԱՅԱՍՏԱՆ [1]
ԱՆԳԼԻԱ [0]
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ [0]
ԱՐԳԵՆՏԻՆԱ [0]
ԲՐԱԶԻԼԻԱ [0]
ՏԱՐԲԵՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [6]

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾ 0

Գլխավոր » 2012 » Ապրիլ » 17 » Զույգ տարիներին հաղթում է Ռեալը․ Վիճակագրություն՝ Բավարիայի հետ խաղից առաջ
4:46 PM
Զույգ տարիներին հաղթում է Ռեալը․ Վիճակագրություն՝ Բավարիայի հետ խաղից առաջ
Այսօր Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում Մյունխենի «Բավարիան» ՉԼ կիսաեզրափակիչում ընդունել է Մադրիդի «Ռեալին»: Խաղից առաջ մի փոքր վիճակագրություն թիմերի միջեւ հանդիպումների վերաբերյալ:

Մյունխենի «Բավարիան» եւ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդիպել են 18 անգամ, որից 2-ը՝ խմբային մրցաշարում:
«Բավարիան» հաղթել է 10 անգամ, «Ռեալը»՝ 6, 2 խաղ էլ ոչ-ոքի է ավարտվել:
Միմյանց դեմ խաղերում գոլային առավելությունը «Բավարիայի» կողմն է՝ 30։23:

Թիմերի միջեւ հանդիպումներում ամենաարագ գոլի հեղինակը Ռոյ Մակայն է «Բավարիայից»: 2007 մարտի 7-ին ՉԼ 1/8 եզրափակիչում հոլանդացին մադրիդցիների դարպասը գրավել է 10-րդ վայրկյանին:

Միմյանց դեմ խաղերում լավագույն ռմբարկուն բրազիլացի Ջովանի Էլբերն է, ով 5 անգամ գրավել է «Ռեալի» դարպասը:

Մադրիդի «Ռեալը» ՉԼ 1997/1998թթ խաղարկությունը հաղթել է «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսնի գլխավորությամբ:

«Ռեալը» Մյունխենում երբեք հաղթանակ չի տարել «Բավարիայի» նկատմամբ՝ 8 պարտություն, 1 ոչ-ոքի:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բացառությամբ 1976թ․-ի, փլեյ-օֆֆ փուլում զույգ տարիներին հաղթում է Մադրիդի Ռեալը (1988, 2000, 2002, 2004), իսկ կենտերին՝ «Բավարիան» (1987, 2001, 2007):

1999/2000թթ․ խաղարկության 2-րդ խմբային փուլում «Բավարիան» 2 անգամ առավելության է հասել 4-2 եւ 4-1 հաշիվներով, իսկ արդեն կիսաեզրափակիչում հաղթել է «Ռեալը»՝ 2։0, 1։2: «Ռեալին» եզրափակիչ դուրս բերեց Նիկոլա Անելկան, ով 2 խաղում դարձավ 2 գոլի հեղինակ: Հատկանշական է, որ Անելկան այդ ժամանակ շատ վատ հարաբերությունների մեջ էր գտնվում թիմի գրեթե բոլոր խաղացողների հետ եւ մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ թիմից:
Կատեգորիա: ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ | Դիտված: 342 | Ավելացրեց: Arm | Ռեյտինգ: 0.0/0
Լրիվ Մեկնաբանությունները: 0
Имя *:
Email *:
Код *:
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ

ՈՐՈՆՈՒՄ

ՄԻՆԻ-ՉԱԹ

ՕՐՎԱ ՎԻԴԵՈՆ

ԱՐԽԻՎ

ԳՈՎԱԶԴ
Create your own banner at mybannermaker.com!
Make your own banner at MyBannerMaker.com! Create your own banner at mybannermaker.com!
Make your own banner at MyBannerMaker.com!

Block title

        ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ  
     ԿԱՅՔԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ARMOVEVO-Ի ԿՈՂՄԻՑ
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼԻՍ ՀՂՈՒՄԸ FunFootball.Do.Am-ՊԱՐՏԱԴԻՐ Է
© 2012 FunFootball.Do.Am