Երկուշաբթի, 2025-07-21, 3:06 PM
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԶՎԱՐՃԱՆՔ
UEFA FIFAՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
 
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ

ԲԱԺՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ [12]
ԲԱՐՍԵԼՈՆԱ [8]
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ [2]
ԱՐՍԵՆԱԼ [0]
ԻՆՏԵՐ [0]
ՉԵԼՍԻ [0]
ԲԱՎԱՐԻԱ [0]
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱԻԹԵԴ [3]
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ [1]
ՄԻԼԱՆ [1]
ԻՍՊԱՆԻԱ [0]
ԳԵՐՄԱՆԻԱ [0]
ՖՐԱՆՍԻԱ [0]
ԻՏԱԼՒԱ [0]
ԱՆԳԼԻԱ [0]
ԲՐԱԶԻԼԻԱ [0]
ԱՐԳԵՆՏԻՆԱ [0]
ՀԱՅԱՍՏԱՆ [1]
ՏԱՐԲԵՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [6]
ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012 [3]

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾ 0

Գլխավոր » Статьи » ԲԱՐՍԵԼՈՆԱ

Պույոլ. Տիտոն է մարզիչը և դա լավագույն լուրն է
Այսօր Գվարդիոլայի փոխարեն նախախաղյա մամլո ասուլիսին ներկայացավ Կարլես Պույոլը: Նա հայտնեց, որ թիմը գոհ է Տիտո Վիլանովային գլխավոր մարզիչ նշանակելու որոշումից:


Այսօր ներկայանալով մամլո ասուլիսի, Պույոլը խոստովանել է, որ "բոլոր խաղացողները ցանկանում էին, որ Պեպը մնար": "Տիտոն է մարզիչը և դա լավագույն լուրն է, որը մենք կարող էինք ստանալ: Դա այս պրոյեկտի շարունակությունն է, նա ունի բոլոր խաղացողների աջակցությունը", - ավելացրել է Կարլեսը:
 
 
Պրոյեկտի շարունակում
 

Բարսայի ավագը բացատրել է, թե ինչու է Վիլանովան ամենալավ տարբերակը. "Նա բոլորից լավ գիտի այս թիմը, ինչպես նաև թիմի գաղափարները: Նա շատ բան գիտի ֆուտբոլից և Պեպի կողքին է աշխատել այս ողջ ընթացքում: Ամեն ինչ քիչ թե շատ լինելու է այնպես, ինչպես եղել է մինչ այսօր: Խաղային փիլիսոփայությունն ու միտքը նույնն է լինելու": "Նա արտակարգ մարդ է այս պրոյեկտը շարունակելու համար", - հավաստիացրել է Պույոլը:
 
 
Բարսայի 5 համարը հայտնել է թիմի վերաբերմունքը Պեպի որոշման առթիվ. "Մենք նրան շատ շնորհակալ կլինենք: Նա շատ բան արեց ֆուտբոլի համար: Պեպը ֆուտբոլը բաժանեց 2 մասի` իրենից առաջ և իրենից հետո, դա շատ կարևոր է: Նա մեզ շատ բան է տվել, ավելի շատ, քան կարող եք պատկերացնել: Նա մեզ սովորեցրել է միշտ հաղթել ու հարգել մրցակիցներին.... Այժմ կյանքը շարունակվում է ու մենք կփորձենք ընթանալ այն ճանապարհով, որը նախանշել է Գվարդիոլան և ամեն ինչ անել նույնքան լավ, որքան նրա օրոք":
 
 
Պույոլը բացատրել է, թե ինչպես է թիմն իմացել այդ լուրը. "Եթե մեզ հարցնեիք Չելսիի դեմ խաղից առաջ, մենք կասեինք, որ նա մնում է: Այն բանից հետո, երբ 2 օր հանգիստ ստացանք, հաշվի առնելով այն ամենը, ինչ լսում էինք այդ օրերին, մենք արդեն սպասում էինք սրան": Նա ավելացրել. "Մենք` խաղացողներս, փորձում էինք այնպես անել, որ նա մնա: Սակայն երբ կա այնպիսի հոգնածություն, ինչպիսին ներկայացրեց Պեպը, դժվար է մարզիչ մնալ: Մարզիչ լինելը պետք է որ դժվար լինի, մանավանդ այնպիսին, ինչպիսին Գվարդիոլան է, ով օրը 24 ժամ մտածում է ֆուտբոլի մասին":
 
 
"Գվարդիոլան լեգենդար թիմ է թողել"
 

"Ես ինձ կպահեմ այն ամենը, ինչ նա մեզ տվել է: Նրա ֆուտբոլը հասկանալու կարողությունը: Գվարդիոլան լեգենդար թիմ է թողել, որը հիշվելու է ընդմիշտ: Ես հուսով եմ, որ այն ամենի համար, ինչ Պեպը մեզ տվել, նրան արժանի ձևով հրաժեշտ կտան", - ասել է Պույոլն շեշտել, որ "թիմը միասնական է այս պրոյեկտը շարունակելու մտքի շուրջ":
 
 
Վերջում Կարլեսը որոշել է այդուհանդերձ անդրադառնալ Ռայո Վալեկանոյի դեմ խաղին, որն օրենքով պետք է լիներ մամլո ասուլիսի գլխավոր թեման: Նա ասել է, որ Ռայո Վալեկանոն "լինելու է նույնքան մոտիվացված, որքան մենք": "Մենք կփորձենք ամեն ինչ ճիշտ անել, դուրս գալ խաղադաշտ սովորականի նման և կտեսնենք, թե ինչ կլինի", - եզրափակել է Բարսելոնայի ավագը:

Կատեգորիա: ԲԱՐՍԵԼՈՆԱ | Ավելացրեց: Arm (2012-04-28)
Դիտված: 316 | Ռեյտինգ: 0.0/0
Լրիվ Մեկնաբանությունները: 0
Имя *:
Email *:
Код *:
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ

ՈՐՈՆՈՒՄ

ՄԻՆԻ-ՉԱԹ

ՕՐՎԱ ՎԻԴԵՈՆ

ԳՈՎԱԶԴ
Create your own banner at mybannermaker.com!
Make your own banner at MyBannerMaker.com! Create your own banner at mybannermaker.com!
Make your own banner at MyBannerMaker.com!

Block title

        ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ  
     ԿԱՅՔԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ARMOVEVO-Ի ԿՈՂՄԻՑ
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼԻՍ ՀՂՈՒՄԸ FunFootball.Do.Am-ՊԱՐՏԱԴԻՐ Է
© 2012 FunFootball.Do.Am