Երկուշաբթի, 2025-07-21, 3:26 PM
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԶՎԱՐՃԱՆՔ
UEFA FIFAՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
 
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ

ԲԱԺՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ [12]
ԲԱՐՍԵԼՈՆԱ [8]
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ [2]
ԱՐՍԵՆԱԼ [0]
ԻՆՏԵՐ [0]
ՉԵԼՍԻ [0]
ԲԱՎԱՐԻԱ [0]
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱԻԹԵԴ [3]
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ [1]
ՄԻԼԱՆ [1]
ԻՍՊԱՆԻԱ [0]
ԳԵՐՄԱՆԻԱ [0]
ՖՐԱՆՍԻԱ [0]
ԻՏԱԼՒԱ [0]
ԱՆԳԼԻԱ [0]
ԲՐԱԶԻԼԻԱ [0]
ԱՐԳԵՆՏԻՆԱ [0]
ՀԱՅԱՍՏԱՆ [1]
ՏԱՐԲԵՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [6]
ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012 [3]

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾ 0

Գլխավոր » Статьи » ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի հավաքականի նոր մարզահագուստի շնորհանդեսը
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կազմակերպվել էր Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի շնորհանդեսը։ Այսուհետ մեր ազգային հավաքականները կրելու են Adidas հանրահայտ ընկերության մարզահագուստը։
 
ՀՖՖ-ում կազմակերպված մամուլի ասուլիսին ներկա էին ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, Հայաստանի ազգային հավաքականի մազրիչ Վարդան Մինասյանը, հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը։ Ներկայացված մարզահագուստի վրա գրված էր թիմի ավագի՝ Սարգսիս Հովսեփյանի ազգանունը և համարը։ Ներկայացվել էին ոչ միայն շապիկները, այլև տարվա բոլոր եղանակների համար նախատեսված հանդերձանքը։
 
Բանախոսները հույս հայտնեցին, որ նոր մարզահագուստով մեր հավաքականը ավելի լուրջ բարձունքների կհասնի։ Այն հարցին, թե ինչու է հավաքականի սեփական հարկի տակ անցկացվող խաղերի համար նախատեսված մարզահագուստը նման Իսպանիայի հավաքականի մարզահագուստին, իսկ արտագնա խաղերինը՝ Հունաստանի, ՀՖՖ փոխնախագ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք Adidas-ի հետ համատեղ փորձել են հնարավորին ուրույն մարզահագուստ ներկայացնել՝ հաշվի առնելով նաև ազգային խորհրդանիշներն ու դրանց գույները․ «Շատ դժվար է հագուստի առանձին գիծ մշակել և ներկայացնել, քանի որ դա կապված է լուրջ ռեսուրսների հետ։ Մենք հագուստը մշակելիս փորձել ենք հնարավորին չափով հաշվի առնել մեր խորհրդանիշների գույները, ինչն էլ իր արտացոլումն է գտել մասնավորապես տնային խաղերի համար նախատեսված հագուստում։ Հագուստը մշակելիս մենք հաշվի ենք առել նաև մեր ֆուտբոլիստների կարծիքը, քննարկել ենք այն թիմի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ», -ասաց Մարտիրոսյանն ու հավելելեց, որ շուտով մարզահագուստը կհայտնվի մարզական խանութներում, սակայն հստակ ժամկետ չնշեց։
 
Սարգիս Հովսեփյանն իր գոհունակությունը հայտնեց նոր մարզահագուստը ներկայացնելու կապակցությամբ՝ նշելով, որ Adidas-ը շատ ավելի լուրջ ընկերություն է․ «Շատ գոհ ենք այս մարզահագուստից։ Չէի ցանկանա այն համեմատել այլ երկրների մարզահագուստների գույների և ձևի հետ։ Կարծում եմ, որ շատ լավ գույներ են ընտրված, Hummel-ի դեպքում գույները մի փոքր անհասկանալի էին», – ասաց Հովսեփյանը։ Նոր մարզահագուստով ավելի լուրջ բարձունքների հասնելու հույս հայտնեց նաև թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

sportarmenia.com


Կատեգորիա: ՀԱՅԱՍՏԱՆ | Ավելացրեց: Arm (2012-05-05)
Դիտված: 431 | Ռեյտինգ: 5.0/1
Լրիվ Մեկնաբանությունները: 0
Имя *:
Email *:
Код *:
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ

ՈՐՈՆՈՒՄ

ՄԻՆԻ-ՉԱԹ

ՕՐՎԱ ՎԻԴԵՈՆ

ԳՈՎԱԶԴ
Create your own banner at mybannermaker.com!
Make your own banner at MyBannerMaker.com! Create your own banner at mybannermaker.com!
Make your own banner at MyBannerMaker.com!

Block title

        ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ  
     ԿԱՅՔԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ARMOVEVO-Ի ԿՈՂՄԻՑ
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼԻՍ ՀՂՈՒՄԸ FunFootball.Do.Am-ՊԱՐՏԱԴԻՐ Է
© 2012 FunFootball.Do.Am