
«Մանչեսթեր Յունայթեդի»կիսապաշտպան Լուիշ Նանինառաջիկայում նոր պայմանագիր կստորագրի իր ակումբի հետ։ Ըստ The Sun-ի ունեցած տեղեկությունների՝ պայմանագրի ժամկետը կերկարաձգվի մինչև 2016թ․-ի հունիս։ նախատեսվում է նաև աշխատավարձի բարձրացում։ ներկայումս Նանին շաբաթական ստանում է 80 հազար ֆունտ ստերլինգ։ «Իմ գործակալը բանակցություններ է վարում նոր պայմանագրի հարցով։ Նրանք առաջընթաց են արձանագրել։ «Մանչեսթեր Յունայթեդն» իմ տունն է։ Ֆերգյուսոնը շատ է ինձ հավատում։ Նա մեծ մարզիչ է, իմ կարծիքով՝ լավագույնը աշխարհում», – ասել է Նանին։
|