«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով «Բարսելոնայում» խաղալու տարիներին լուրջ խնդիրներ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ ու դրա մասին բազմաթիվ անգամ հայտարարել է, պատրաստվում է վերջնագիր ներկայացնել «Միլանի» ղեկավարությանը, եթե վերջիններս փորձեն թիմ հրավիրել կատալոնական ակումբից հեռացող Գվարդիոլային։ Այս լուրերը սկսել են տարածվել այն բանից հետո, երբ այսօր իտալական հեղինակավոր մարզական պարբերականը՝ La Gazzetta dello Sport-ը գրել էր, որ «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին պարաստվում է պայքարել Գվարդիոլայի համար և առաջարկել նրան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Դրանից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Իբրան հայտարարել է, «կա՛մ ես, կա՛մ նա»։
|