Բարսելոնայի պատվիրակությունն այսօր` Երևանի ժամանակով 13:30 - ին, գնացքով ժամանել է Սարագոսա, որտեղ թիմին դիմավորել են շուրջ 500 երկրպագուներ: Բարսելոնան արդեն գտնվում է Սարագոսայում, որտեղ այսօր` Երևանի ժամանակով 22:00 - ից սկսած, մրցելու է տեղի համանուն թիմի դեմ: Այսօր առավոտյան կապտանռնագույնները Սանտս կայարանից գնացքով ուղևորվել են Սարագոսա Դելիցիաս կայարան, որտեղ թիմին դիմավորել են շուրջ 500 ֆուտբոլասերներ: Դրանից անմիջապես հետո պատվիրակությունն ուղևորվել է հյուրանոց, որտեղ կսպասի հանդիպման մեկնարկին: Բացի խաղացողներից և տեխնիկական անձնակազմից, պատվիրակության մեջ էին նաև Բարսելոնայի ղեկավար անձնակազմի անդամներ Տոնի Ֆրեյխան ու Պիլար Ժինովարտը: Պատվիրակությունը գլխավորում էր ակումբի սոցիալական փոխնախագահ Խորդի Կարդոները:
|