Վերջին տարիներին շատ են բանավեճերն այն հարցի շուրջ, թե որ առաջնությունն է ուժեղագույնը: Ոմանք համոզված են, որ անգլիական Պրեմիեր լիգան է ուժեղագույնը, ոմանք էլ համոզված են, որ ուժեղագույնը Լա Լիգան է: Եկեք հայացք գցենք ընթացիկ մրցաշրջանի վրա: Ի՞նչ ենք տեսնում: Տեսնում ենք, որ Բարսելոնան ու Մադրիդի Ռեալն անցել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ ու համարվում են մրցաշարի 2 գերֆավորիտները: Կիսաեզրափակչի մյուս մասնակիցներն են գերմանական Բավարիան և անգլիական Չելսին: Սակայն սրանով չեն վերջանում իսպանական ակումբների հաջող ելույթները միջազգային մրցասպարեզում: Մադրիդի Ատլետիկոն, Ատլետիկ Բիլբաո և Վալենսիան երեկ նվաճեցին Լիգա Եվրոպայի կիսաեզրափակչի ուղեգրեր: Կիսաեզրափակչի մյուս մասնակցին էլ պորտուգալական Սպորտինգն է: Արդյունքում ստացվում է ուշագրավ վիճակագրությունը` եվրոպական մրցասպարեզում մրցաշրջանի վճռորոշ մասում մնացել են Լա Լիգայի 5 թիմեր, ինչպես նաև 1 - ական ներկայացուցիչներ Պրեմիեր լիգայից, Բունգեսլիգայից ու Զոն Սագրեսից
|