Մյունխենի ոստիկանությունը հատուկ գործ է բացել «Ալիանց Արենայում» «Ռեալի» հանդերձարանից գողացված խաղակոշիկների ու մարզաշապիկների գողերին հայտնաբերելու ու պատժելու նպատակով: «Հիմա վկաներ ենք փնտրում, որպեսզի որևէ նախնական տեղեկություն ստանանք,-նշել է ոստիկանության աշխատակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Ռեալ» հանդիպման ժամանակ հյուրերի հանդերձարանից 6 զույգ խաղակոշիկ ու մի քանի մարզաշապիկ էր անհետացել: Ինչպես վստահեցնում է ոստիկանությունը, հանդերձարանը փակ է եղել: Գողության մասին որևէ ստույգ տեղեկություն դեռ չկա:
|